Ջ. Ռոդարի «Հասած երկինքը»

Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք ածականները: Մի՛ պահեք ձեզ էս անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է  ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:
Այս ավազակները գրել  էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար  շաքարավազ, հասած երկինք…»:
Ու մեկ էլ  հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Էս ի՞նչ էր: Ոչինչ. էս երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ տանձ  ու խնձորի նման  գետնին պիտի թափվի: Վերևից հո չընկա՜վ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջներն եկան, շատ չարչարվեցին, հազիվ էս  անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանեցին: Բա նրանց  կարել-կարկատելն ինչ դժվար էր, ախր նրանք մասերի էին բաժանվել: Երկինքն էլ մի կերպ իր տեղը դրեցին, որ  ծիծեռնակներն ու ինքնաթիռները  կարողանան այնտեղ թռչել: Շարունակել կարդալ “Ջ. Ռոդարի «Հասած երկինքը»”

Կարդում ենք Ռոդարի

img_0301Մասնակիցներ` 4-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը`  Բանավոր և գրավոր խոսքի զարգացում, ստեղծագրծական երևակայության զարգացում:

Խնդիրները Շարունակել կարդալ “Կարդում ենք Ռոդարի”

Ապրիլի 15-19-ի անելիքներ

IMG_20240405_120648Ուսումնական նախագծերը՝

Շարունակել կարդալ “Ապրիլի 15-19-ի անելիքներ”

Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները»

Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները» (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։ Շարունակել կարդալ “Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները»”

Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները»

Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները» (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

 Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։ Շարունակել կարդալ “Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները»”

Ուղտը

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է: Շարունակել կարդալ “Ուղտը”

Ընձուղտներ

 Ընձուղտներ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով: Շարունակել կարդալ “Ընձուղտներ”

«Կարդում ու նվիրում եմ Աղայան» ընթերցանության ֆլեշմոբ

«Կարդում ենք Աղայան» ուսումնական նախագծի շրջանակում մասնակցում ենք «Կարդում ու նվիրում եմ Աղայան» ընթերցանության ֆլեշմոբին:

Աղայանական ստեղծագործություններից ընտրի՛ր որևէ մեկը և այն ներկայացրու դերային ընթերցանությամբ, խաղային բեմականացմամբ կամ այլ հետաքրքիր ձևաչափով: Ձայնագրությունը կամ տեսանյութը հրապարակիր բլոգումդ:

Աղայանական ստեղծագործւթյուններն են՝

Design a site like this with WordPress.com
Get started