Զատիկներ

coccinella_magnifica01Կարմիր մեջքին սև, ամենից հաճախ յոթ կետեր ունեցող այդ կլորիկ բզեզին, հավանաբար, բոլորդ գիտեք: Բզեզի «զատիկ» անվանումը շատ հին է և կապված է, ըստ երևույթին, այն բանի հետ, որ նա երևան է գալիս զատիկ տոնի օրերին: Ժողովրդի մեջ այն հայտնի է նաև մարիամ բոլոջ, աստծո եզնակ, չալպղոճ և այլ անուններով: Երբ զատիկը վտանգ է զգում, նրա ոտքերի ծալքերում հայտնվում են նարնջագույն հեղուկի կաթիլներ: Այդ հեղուկը շատ տհաճ համ ունի և խրտնեցնում ու վանում է բզեզի թշնամիներին: Շարունակել կարդալ “Զատիկներ”

Ձոն մայրիկին

Հարավային դպրոցի 4-րդ դասարանցիները իրենց մայրիկներին նվիրված աքրոստիքոսներ են հորինել, որնց կից տեղադրել են լուսանկարներ ու Paint-ով նկարներ:

Գրքի տոնի մասին

IMG_20240219_092542Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Այդ օրը նաև գրքի տոնն է: Հարավային դպրոցի 4-րդ դասարանցիները մասնակցել են գրքատոնին, միմյանց նվիրել են գրքեր: Սովորողները ներկայացրել են իրենց գրքերը, այնուհետև վիճակահանությամբ որշել ենք, թե ում նվերն է տվյալ գիրքը:

Ձմեռային ճամբարի առաջին օրը

Սոֆի, Ալիսա
Հեղինակներ՝ Սոֆի Մկրտչյան, Ալիսա Բաղդասարյան

Հունվարի 8-ից մեկնարկում է երկրորդ ուսումնական շրջանը, որը կազմակերպվում է ճամբարային գործունեության ձևաչափով: Այսօր 4-րդ դասարանցիներից կազմված մի ջոկատը քննարկեց ու միասին որոշեց իր ջոկատի անունը: Քվեարկությունն անցկացվեց երկու տարբերակների միջև՝ «Ընկերներ» և «Ամենից ամենա»: Ձայների մեծամասնությամբ ընտրվեց «Ընկերներ» անվանումը: Հետո միասին մտածեցինք նշանաբան, կարգախոս ջոկատի համար: «Ընկերներ» ջոկատի նշանաբանն է՝ «Ընկերներ ենք միասին, կհաղթահարենք ամեն ինչ»: Շարունակել կարդալ “Ձմեռային ճամբարի առաջին օրը”

Հունվարի 8-26

Ծանոթանալ https://learningapps.org/ ուսումնական կայքին: Խաղալ կրթահամալիրի սովորողների կողմից ստեղծված խաղերը: Ստեղծել նոր խաղեր:

Արևելյան դպրոցի ճամբարականների ստեղծած խաղերը՝

  1. Ամանորյա խաղհարցաշար։ Խաղալու համար անցնել հղումով։ Խաղը պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը։
  2. Ամանորյա խաղ։ Խաղալու համար անցնել հղումով։ Խաղը պատրաստեց Նարե Կարապետյանը։
  3. Խաղ Տիգրան Բարսեղյանի կողմից։ Խաղալու համար անցնել հղումով։
  4. Տեղադրիր բառը՝ սեղմելով համապատասխան խորանարդը։ Խաղը կազմեց Արսինե Կարապետյանը։ Խաղալու համար անցնել հղումով։
  5. Հնչյուն և տառ։ Խաղա Էրիկ Ջհանգիրյանի կազմած խաղը հնչյունի և տառի վերաբերյալ։ Խաղալու համար անցիր հղումով։
  6. Խորանարդիկներով խաղ Նարե Մաթևոսյանից։ Խաղալու համար անցնել հղումով։
  7. Խորանարդիկներով խաղեր․ հեղինակ՝ Արսինե Կարապետյան։ Խաղալու համար անցնել հղումներով։

Խաղ 1

Խաղ 2

Խաղ 3

Մասնակցել ստուգատեսներին:

  1. Հանրակրթական Դիջիթեք
  2. Բնագիտատեխնիկական ստուգատես
  3. Ազգագրական փառատոն-ստուգատես
  4. Մարզական ստուգատես

«Մեր գորգերը» նախագիծ

Ազգագրության փառատոնի շրջանակում 4-րդ դասարանցիները կմասնակցեն «Մեր գորգերը» նախագծին:

Նախագծի շրջանակում ճամբարականներն ուսումնասիրելու են գորգերն ու գորգագործության պատմությունը, ծանթանալու են ազգային զարդանախշերին, այցելելու են Ժողովրդական արվեստների թանգարան, ներկայացնելու են իրենց ընտանեկան գորգերը: Համագործակցելու ենք Ջուլի Ղազարյանի հետ: Շարունակել կարդալ “«Մեր գորգերը» նախագիծ”

Ձմեռային ստեղծագործական-նախագծային ճամբար

received_874773100962037Ժամկետ՝ հունվարի 8-26
Մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ (4-5-րդ դասարանցիներ)
Նպատակը՝ սովորողների ճամբարային առօրյայի կազմակերպումը
Խնդիրները՝ Շարունակել կարդալ “Ձմեռային ստեղծագործական-նախագծային ճամբար”

Ամանորյա ընթերցարան

Այս փաթեթում հավաքված են Ամանորի մասին հետաքրքիր տեղեկություններ:

Դեկտեմբերի 11-15-ի աշխատակարգ

Անհատական էջեր՝ էջ 1, էջ 2, էջ 3, էջ 4, էջ 5 էջ 6, էջ 7, էջ 8, էջ 9, էջ 10

Լրացուցիչ աշխատանք՝ Սկսել ընթերցել Ռոալդ Դալի «Մաթիլդան» վեպը և դիտել տարբեր թվականների էկրանավորումները։

Ֆիլմը դիտելուց հետո բլոգում պատմել, վերլուծել, ներկայացնել:

Դեկտեմբերի 11, երկուշաբթի Շարունակել կարդալ “Դեկտեմբերի 11-15-ի աշխատակարգ”

Design a site like this with WordPress.com
Get started