«Բարի տարի ձեզ և բարի պատրանք» ամանորյա տոնախմբություն

Արևմտահայերեն ընթերցումներ

  • Զահրատ «Կաղանդի ծառ մը»
  • Կաղանդի ծառ
  • Անուշպար
  • Կաղանդի գիշեր
  • Մուշեղ Իշխան․ «Նամակ Կաղանդ Պապային»

Երգեր

Վայրը՝ Հարավային դպրոցի երաժշտության սրահ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Օրը՝ դեկտեմբերի 21, ժամը՝ 12:00

Մուտքը՝ Ավետիս երգելով

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:
Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:
Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ  բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:
Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,
Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Զահրատ «Կաղանդի ծառ մը»

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ

ոչ ծառ ոչ ալ զարդ
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք

Ավետիս միասնական կատարում

Այսօր տոն է սուրբ ծննդյան, ավետիս,
Ձեր սունդուկներ լցվին հացով , ավետիս,
Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,
Ձեր կարասնին լցվին գինով, ավետիս,
Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,
Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,
Ձեր  ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,
Ծառ խընկենի, արմավենի, անվետիս,
Ձեր մանչերուն Աստված  օրհնե, ավետիս:

Կաղանդի ծառ

Ընթերցում են միասին

Ծառէն ժանեակ ծառէն մանեակ ծառէն սոխակ կախեցէք
Ծառէն թելեր ծառէն ծամեր ծառէն լոյսեր կախեցէք
Ծառէն ծաղիկ ու խաղալիկ
Ծառէն պերճանք ու զարդարանք
Ծառէն խաբկանք ծառէն պատրանք ու երազանք կախեցէք

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Խումբ — Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Խումբ -Կեր կեր- չհատներ:

Ազգային պար՝ Կարնո քոչարի

Մուշեղ Իշխան․ «Նամակ Կաղանդ Պապային»

Կաղանդ պապա,Իմ այս նամակս առաջին Քեզ կը գրեմ ես ահա Եւ կարօտով կը յանձնեմ քու սուրբ աջին: Ուր ալ ըլլաս, Պիտի անշուշտ զայն կարդաս Եւ անհամբեր պիտի բռնես դուն կրկին Մեր տան ծանօթ հին ուղին:

Քեզ չեմ մոռցած, Ինչպէ~ս կրնամ մոռնալ քեզ. Ամէն գիշեր,երբ քնանամ, դուն յանկարծ Մօտս կուգաս եւ կը սարքես մեծ հանդէս, Իսկ ցերեկներն ալ թէեւ Կը հեռանաս մեր քովէն, Կ’ըլլաս երազ, կ’ըլլաս երկինք ու արեւ, Բայց սրտաթունդ միշտ կը լսեմ ես նորէն Քու ոտնաձայնդ հեռուէն…

Պէտք է դուն ալ մեծ կարօտով զիս յիշես. Քանի՞ մանչուկ ինծի պէս Կրնաս գտնել դուն այսօր Քու փայփայած մանուկներուդ մէջ բոլոր…

Մի հաւատար իմ մասին Թռչուններու բերած այդ սուտ լուրերուն, Ես տիպարն եմ ամէնուն, Հեզն ու բարին Եւ ամենէն արժանին՝ Հրաշազան նուէրներուդ գոյնզգոյն…

Յանուն փառքիդ անսահման Եւ փառաշուք մօրուքիդ՝ Որքան ուզեն՝ լաւ խոստումներ կուտամ միշտ Ծնողներուս սիրական.

Լացող տղան Ես չեմ , պապիկ ,այլ անպիտան սատանան, Որ կը վանեմ մէջէս դուրս Եւ կը դառնամ համակ ժպիտ, համակ լոյս:

Մայրս կ’ըսէ որ այս տարի Քիչ մը հոգի եւ քիչ մը խելք ու շնորհ Բերես ինծի, Բայց չլսես դուն անոր. Խելք ու շնորհ՝ Այնքա~ն ունիմ որ կը բաշխեմ ես ձրի…

Կողովիդ մէջ խորհրդաւոր Լեցուր շուտով ինձ համար Շաքար ու միրգ ու խաղալիք անհամար:

Կաղանդ պապա, Որքան կրնաս շուտ եկուր, Ալ չեմ վախնար, ես կը սիրեմ քեզ հիմա. Դուն մի նայիր իմ բառերուս կցկտուր, Դէմքիս գոյնին ու քայլերուս դողահար:

Ձեռքդ վստահ մօտեցուր Իմ բոցավառ շրթներուն, Որքան ատեն զայն երկարես լեփ լեցուն՝ Կը համբուրեմ անպատճառ, Նոյնիսկ կ’երգեմ քեզ համար․․․

Պարերգ՝ Առնեմ Էլնեմ 

Սարից կուգա զով քամի,
Յարըս ընձի հով կ’անի:
Առնեմ էլնեմ, առնեմ էլնեմ,
Առնեմ էլնեմ Ալագյազ,
Ուտեմ ձունըդ, խմեմ ջուրըդ,
Պար գամ լանջիդ, իջնիմ ցած:

Առնեմ էլնեմ, առնեմ էլնեմ,
Առնեմ էլնեմ Ալագյազ։
Արխալուղըդ հագել ես,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Կանաչ-կարմիր կապել ես,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Աղջի, էդ քո ծամերը,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Ընձի վառեց քու սերը,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Տըղա, մեր բաղով արի,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Ոտքերիդ շաղով արի,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Կանչե՛, քու կանչիդ մեռնիմ,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Քու անուշ ձենին մեռնիմ,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Հայրս կ’ըսէ՝ Մասիսն է լոկ մեծ ընծան, Որ դուն օր մը կրնաս բերել հայ տղոց,

Որուն մէջ կայ ամէն բան- Աստղ ու լուսին ոսկեզօծ, Կրակ ու բոց, Հսկայ շուներ պահապան, Շղթայակապ հին քաջեր Եւ հրեղէն նժոյգներ…

Կաղանդ պապիկ, ես այդ Մասիսը կ’ուզեմ, Դիր անիւներ ոտքին տակ Ու համարձակ քշէ մեր տունը շիտակ, Բեր ինձ նուէրն այդ վսեմ:

Օ մի վախնար, չեմ կոտրեր, Զայն կը պահեմ սրտիս դէմ՝ Իբրեւ բարի հրեշտակ Եւ գահակալ իբրեւ հզօր բռնատէր:

Կ’ըսեն որ դուն ամէն տարի Մասիսէն Կուգաս արդէն. Մազերդ ամբողջ բամպակ ու ձիւն են դարձեր՝ Իր ձիւներուն մէջ անհուն:

Ավետիս. Մհեր ճութ էր

Մհեր ճութ էր,  ճթացավ,
Քյանց բարդի ծառ՝  երականացավ,
Մհեր նստեր կապույտ քուռակ
Մեջքին կապեր պողպատ, ուրագ,
Սուրբ Կարապետ տա ձեր  մուրազ
Տա ձեր մուրազ՝ Ալելույա:

Ինչո՞ւ սակայն ոտքով կ’երթաս տունէ տուն Ու չես առներ ի վերջոյ Կամ օդանաւ, կամ օթօ․․

Աստուած պապա, Կաղանդ պապա, Տէր պապա, Մերթ բացակայ, մերթ ներկայ, Մեր քովն էք դուք եւ ամպերուն մէջ անհետ.

Ես դեռ յաճախ կը շփոթեմ իրար հետ Ձեր կերպարանքը հսկայ. Բայց մէջերնին դուն լաւագոյնն ես կարծեմ, Առատաձեռն ու բարին․․․

Բոլոր նամակ ընթերցողները միասին — Ահա ինչու իմ այս նամակս առաջին Սիրով քեզի կը ղրկեմ…

Միասնական կատարում․Երնեկ թե այս նոր տարին․․․

Կաղանդի գիշեր – միասնական ընթերցում

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու-
Տօնն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան-
Տօն է այս գիշեր…
Զուր տեղ վատնուած օրերն յիշելու-
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…
Գոյատեւելո՛ւ տօնն է այս գիշեր…

Օտարալեզու երգեր՝

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started