Երկու այծ

Հեղինակ, Այծ 1, Այծ 2, կամուրջ

Հեղինակ — Երկու այծեր՝ կ՚ուզէին անցնիլ գետակէ մը. բայց կամուրջը այնքան նեղ էր՝ որ հազիւ մէկը միայն կրնար անցնիլ:

Հեղինակ — Պէտք էր մէկը կամ միւսը ետ քաշուէր ու ճամբայ տար: Բայց երկու այծերուն մայրիկները սորվեցուցած չէին իրենց ձագերուն՝ թէ պէտք էին ազնիւ ըլլալ, տեղի տալ, մանաւանդ տկարներուն:

Այծ 1 — Ճամբայ տուր ինծի:

Այծ 2 — Ե՞ս ճամբայ տամ, դո՛ւն ետ գնա:

Այծ 1— Ինչո՛ւ ես պիտի երթամ եղեր, դո՛ւն քաշուէ:

Այծ 2 — Ո՛չ, նախ ես հասայ կեդրոնը:

Այծ 1 — Ես աւելի մեծ եմ, ինծի պատիւ պիտի ընես:

Հեղինակ — Երկուքէն ոչ մեկը ուզեց տեղի տալ. երկուքն ալ կոտոշները ցցեցին ու յարձակեցան իրարու վրայ:

Հեղինակ — Կռիւը երկար չտեւեց. այնքան ուժգին զարնուեցան իրարու, որ երկարու, որ երուաքն ալ գլորեցան գետակին մէջ:

Հեղինակ — Տեղի տալը շատ անգամ ազնուութիւն եւ խելացիութիւն է:

Կրիան ու նապաստակը

Հեղինակ, կրիա, նապաստակ, ծառ, տուն

Հեղինակ — Նապաստակը կծաղրէր կրիան, որովհետևւ շատ դանդաղ էր: Օր մը կրիան, ճանչնալով նապաստակին ծույլ բնաւորութիւնը, ըսաւ.

-Կրիա — Մրցինք, կրնայ ըլլայ որ ես յաղթեմ:

-Նապաստակ — Դո՞ւն յաղթես. գիտե՞ս որ մեկու մը դանդաղ ըլլալը բացատրելու համար՝ «Կրիայի պէս դանդաղ է» կըսեն. իսկ ես նետի պէս կը թռչիմ:

-Կրիա — Այո՛, արագ ես, բայց ես պատճառներս ունիմ պնդելու համար, թե կրնամ յաջողիլ:

-Նապաստակ — Լաւ, փորձենք: Վաղը առաւօտ, արեւը ելլելուն՝ հոս կ՚ըլլանք:

-Կրիա — Այո՛, նայինք թե ո՛վ առաջ կը հասնի:

-Նապաստակ — Մինչեւ այդ ծառը:

-Կրիա — Ո՛չ, մինչեւ հեռաւոր այդ տունը:

-Նապաստակ — Շատ լաւ:

-Կրիա — Ուրեմն, ցը՜… վաղը կտեսնուինք:

Հեղինակ — Յաջորդ առատուն, նապաստակը եւ կրիան հասած էին որոշուած տեղը:

-Կրիա — Մեկնի՞նք:

-Նապաստակ — Այո՛. մէ՛կ, երկո՛ւ, երե՛ք…

Հեղինակ — Կրիան ճամբայ ելաւ, իսկ նապաստակը մտածեց.

Նապաստակ — «Ի՞նչ հարկ կայ աճապարելու, ուզածիս չափ ժամանակ ունիմ, կրնամ հիմա քունս շարունակել, յետոյ երկու անգամ ցատքեմ՝ կրնամ հասնիլ իրեն ու անցնիլ, հոն ալ դեռ քունս շարունակել մինչեւ որ հասնի»:

Հեղինակ — Տարածուեցաւ կակուղ հողին վրայ ու քնացաւ:

Հեղինակ — Կրիան իր դանդաղութեամբը ժամանակ չկորսընցուց, վազեց որքան կրցաւ. Եւ երբ նապաստակը արթընցաւ, ինք գրեթէ հասեր էր սահմանին:

-Նապաստակ —  «հասնիմ»

Երբ հասաւ, կրիան արդեն նստած էր:

-Կրիա – Բարեւ:

Մայիսի 13-17-ի աշխատանքներ

IMG_20240125_094808Ուսումնական նախագծերը՝

Մայիսի 13, երկուշաբթի Շարունակել կարդալ “Մայիսի 13-17-ի աշխատանքներ”

Մայիսի 6-10-ի անելիքներ

IMG_20240216_115111Ուսումնական նախագծերը՝

Առավոտյան ժամերգություն

Սուրբ Ներսես Շնորհալի «Հավատով խոստովանիմ»

ԺԳ Շարունակել կարդալ “Մայիսի 6-10-ի անելիքներ”

Վագր

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է: Շարունակել կարդալ “Վագր”

Եղնիկները

Ցուրտ ու մութ գիշեր էր։ Մի հսկա եղևնու տակ իրար էին սեղմվել երկու եղնիկներ։ Անընդմեջ տեղացող ձյունն իր թավ սավանն էր փռում անտառի ծառերի, եղնիկների վրա։ Եղնիկները դունչ դնչի էին տվել ու պառկել կողք կողքի։

Ի՜նչ տհաճ էր սանձարձակ քամու ձայնը։ Երկու եղնիկները դողում էին անորոշ երկյուղից։ Սառնաշունչ քամին բռերով ձյուն էր լցնում խեղճերի ականջների մեջ, ոռնում էր, քաշքշում նրանց, ձյան շերտով ծածկում սառած մեջքերը։ Չարախինդ քամին էլ ավելի էր մոտեցնում գայլերի սարսափազդու ոռնոցը։ Շարունակել կարդալ “Եղնիկները”

Ամպիկները

Լուսաբացին՝ ամեն օրվա պես, մայր լեռը արթնացրեց ամպերին և ասաց, թե ով ուր պիտի գնա։ Բրդոտ արջի կերպարանաք ունեցող ամպիկն իմացավ, որ անտառում պակասել է խոնավությունը։ Պարզ էր, որ արջուկ-ամպիկը օգնելու էր լուծել անտառում առաջացած այդ խնդիրը։ Իսկ ուղտի կերպարանքով ճերմակաթև ամպիկին մար լեռը հանձնարարեց գնալ անապատ։ Ամռան շոգ օրերին անապատում ցամաքել էին նույնիսկ ջրհորները։ Կովի կերպարանքով ամպիկը ճամփորդելու էր բանջարանոցներով և հարուստ այգիներով։ Նա հագեցնելու էր ծարաված բանջարեղենի, մրգատու ծառերի ծարավը: Նրանք բոլորն էլ պետք է այնքան անձրևեին, որ ուժ ունենային միայն վերադարձի համար։ Շարունակել կարդալ “Ամպիկները”

Design a site like this with WordPress.com
Get started