«Կարդում ու նվիրում եմ» թումանյանական ֆլեշմոբ

IMG_20240216_115100Փետրվարի 19-ը նշանավոր է Հովհաննես Թումանյանի ծնունդով: Հարավային դպրոցի 4-րդ դասարանցիները «Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում մասնակցում են «Կարդում ու նվիրում եմ» թումանյանական ֆլեշմոբին: Սովորողները թումանյանական ընթերցումներով շնորհավորում են Հովհաննես Թումանյանի 155-ամյակը:

Սոֆի Մկրտչյանը և մայրիկը կարդում են Հ. Թումանյանի «Սուտասանը» Շարունակել կարդալ “«Կարդում ու նվիրում եմ» թումանյանական ֆլեշմոբ”

Կոմիտասի մասին

IMG_20230925_105002 «Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում սովորողների հետ ծանոթացել ենք Կոմիտասի կյանքին, գործունեությանը: Կարդացել ենք, դիտել ենք տեսանյութեր: Յուրաքանչյուր սովորող առանձնացրել ու իր բլոգում հրապարակել է հետաքրքիր փաստեր: Այս աշխատանքը սովորողին օգնում է կարդալ, հասկանալ տեքստը, պարզ նախադասություններով դուրս բերել կարևոր ու հետաքրքիր տեղեկությունները: Ընդհանուր քննարկման ընթացքում անդրադառնում ենք սխալներին: Շարունակել կարդալ “Կոմիտասի մասին”

«Ուսումնական ամառ» նախագծերի ամփոփում

Սեպտեմբերի 1-8-ը նախագծային ուսուցման շաբաթ էր: Այս ընթացքում սովորողների հետ ամփոփել ենք «Ուսումնական ամառ» նախագծերը: Աշխատել ենք ըստ հրապարակված աշխատակարգի: Ուսումնական ամառը սովորողներն ամփոփել են՝ ներկայացնելով իրենց կարդացած գրքերը և պատմելվ իրենց ամառային արձակուրդի մասին:

Իմ ամառը

Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ

Design a site like this with WordPress.com
Get started