Ուսումնական ամառ

chamomile-flower-field-camomile-in-the-nature-field-of-camomiles-at-sunny-day-at-nature_609048-34852023-2024 ուստարին մեկնարկում է «Ուսումնական ամառ» նախագծով, որի շրջանակում սովորողներն ամփոփելու են իրենց ամառային ուսումնական աշխատանքները:

Ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 1-10-ը

Մասնակիցները՝ 4-րդ դասարանցիներ

Նպատակը՝  ամառային ուսումնական գործունեության ամփոփում:

Խնդիրները՝

  • սովորողի գրավոր և բանավոր խոսքի ձևակերպման, հստակ արտահայտման հմտությունների մշակում.
  • ինքնարտահայտման կարողության զարգացում.
  • ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում.
  • ժամանակակաից տեխնոլոգիական հմտությունները կիրառելու և զարգացնելու կարողություն:

«Ուսումնական ամառ» նախագիծն ընդգրկում է հետևյալ թեմատիկ ուղղությունները՝

  1. Իմ ամառային արձակուրդը
  2. Ես կարդում եմ…

«Իմ ամառային արձակուրդը» թեմատիկ աշխատանքի ժամանակ սովորողը գրավոր  կամ բանավոր պատմում  է իր ամառային արձակուրդի մասին: Բանավոր պատումը կարող է ներկայացնել տեսագրությամբ կամ ձայնագրությամբ: Գրավոր կամ բանավոր պատումը կհրապարակի բլոգում՝ կից լուսանկարով:

Կարող ես օգտվել օգնող հարցաշարից:

  1. Պատումդ սկսիր քո մասին պատմելով: Ո՞վ  եմ ես:
  2. Որտե՞ղ, ինչպե՞ս և ո՞ւմ հետ եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը:
  3. Ամռան ընթացքում ի՞նչ նոր բան եմ սովորել, իմացել, բացահայտել:
  4. Մեկ բառով բնութագրիր, թե ինչպիսին էր ամառը:
  5. Պատումդ վերնագրիր, հրապարակիր բլոգումդ, նշիր «Մայրենի», «Ուսումնական ամառ» բաժինները:

2. «Ես կարդում եմ…» ընթերցողական շուրջտարյա նախագծի շրջանակում սովորողն իր բլոգում պատմում-ներկայացնում է ամռան արձակուրդի ընթացքում ընթերցած գիրքը կամ գրքերը:

Ամփոփումը՝ դասավանդողի բլոգում, ենթակայքում, կայքում:

Կարող ես օգտվել նաև ֆիլմադարանից:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started