Ջ. Ռոդարի «Փոխեցին գլուխները»

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները: Շարունակել կարդալ “Ջ. Ռոդարի «Փոխեցին գլուխները»”

Ջ. Ռոդարի «Հասած երկինքը»

Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք ածականները: Մի՛ պահեք ձեզ էս անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է  ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:
Այս ավազակները գրել  էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար  շաքարավազ, հասած երկինք…»:
Ու մեկ էլ  հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Էս ի՞նչ էր: Ոչինչ. էս երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ տանձ  ու խնձորի նման  գետնին պիտի թափվի: Վերևից հո չընկա՜վ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջներն եկան, շատ չարչարվեցին, հազիվ էս  անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանեցին: Բա նրանց  կարել-կարկատելն ինչ դժվար էր, ախր նրանք մասերի էին բաժանվել: Երկինքն էլ մի կերպ իր տեղը դրեցին, որ  ծիծեռնակներն ու ինքնաթիռները  կարողանան այնտեղ թռչել: Շարունակել կարդալ “Ջ. Ռոդարի «Հասած երկինքը»”

Ջ. Ռոդարի «Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով»

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով: Շարունակել կարդալ “Ջ. Ռոդարի «Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով»”

Ջ. Ռոդարի «Անտեսանելի Տոնինոն»

Ջ. Ռոդարի «Անտեսանելի Տոնինոն»

Մի անգամ Տոնինո անունով մի տղա գնաց դպրոց առանց դասերը սովորելու։ Նա շատ էր վախենում, որ ուսուցիչն իրեն դաս կհարցնի․ «Է՜հ,- մտածեց նա,-եթե միայն կարողանայի անտեսանելի դառնալ․․․»։

Ուսուցիչը ներկա-բացակա էր անում և երբ հասավ Տոնինոյի անվանը, տղան ասաց․

-Ներկա՛։ Շարունակել կարդալ “Ջ. Ռոդարի «Անտեսանելի Տոնինոն»”

Ջ. Ռոդարի «Ջրի կաթիլը»

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի: Շարունակել կարդալ “Ջ. Ռոդարի «Ջրի կաթիլը»”

Ջ. Ռոդարի «Թարս հարցեր»

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Շարունակել կարդալ “Ջ. Ռոդարի «Թարս հարցեր»”

Կարդում ենք Ռոդարի

img_0301Մասնակիցներ` 4-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը`  Բանավոր և գրավոր խոսքի զարգացում, ստեղծագրծական երևակայության զարգացում:

Խնդիրները Շարունակել կարդալ “Կարդում ենք Ռոդարի”

Ջ. Ռոդարի «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բանչկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր  բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ… Շարունակել կարդալ “Ջ. Ռոդարի «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»”

Design a site like this with WordPress.com
Get started