«Ուսումնական գարուն» նախագիծ

1681483354408Մարտի 25-ից 31-ը գարնանային արձակուրդ է: Այս ընթացքում «Ուսումնական գարուն» նախագծով ենք աշխատելու:

Մասնակիցները չորրորդ դասարանի սովորողներն ու նրանց ընտանիքներն են:

Նպատակը՝ ընտանեկան, անհատական ստեղծագործական նախագծերի իրականացում։

Խնդիրներն են՝

  • Սովորողների անհատական կրթության կազմակերպում
  • Ընթերցասիրության խթանում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:

Բովանդակային ուղղությունները՝ Շարունակել կարդալ “«Ուսումնական գարուն» նախագիծ”

Սուրբ Հարության տոն. Զատիկ

մաս  1-ին

Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը եկեղեցու գլխավոր տոներից է: Աստծո Որդին իր արյունը հեղեց աշխարհի և մեղավոր մարդկանց փրկության համար, խաչվեց, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ:

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենամեծ ու  ամենասպասված տոնն է: Այն շարժվում է 35 օրերի միջև` մարտի 22 -ից մինչև ապրիլի 25 -ը:

մաս 2-րդ Շարունակել կարդալ “Սուրբ Հարության տոն. Զատիկ”

Ծաղկազարդ

մաս 1-ին

Ծաղկազարդը (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային  եկեղեցական և ժողովրդական տոն է։

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»: Շարունակել կարդալ “Ծաղկազարդ”

Զատիկներ

coccinella_magnifica01Կարմիր մեջքին սև, ամենից հաճախ յոթ կետեր ունեցող այդ կլորիկ բզեզին, հավանաբար, բոլորդ գիտեք: Բզեզի «զատիկ» անվանումը շատ հին է և կապված է, ըստ երևույթին, այն բանի հետ, որ նա երևան է գալիս զատիկ տոնի օրերին: Ժողովրդի մեջ այն հայտնի է նաև մարիամ բոլոջ, աստծո եզնակ, չալպղոճ և այլ անուններով: Երբ զատիկը վտանգ է զգում, նրա ոտքերի ծալքերում հայտնվում են նարնջագույն հեղուկի կաթիլներ: Այդ հեղուկը շատ տհաճ համ ունի և խրտնեցնում ու վանում է բզեզի թշնամիներին: Շարունակել կարդալ “Զատիկներ”

Զատկական առածանի, ասիկներ, հանելուկներ, խաղեր

Զատկական առածանի

  • Զատիկն ասել ա` հենց գամ, արմանաս, հենց գնամ, զարմանաս:
  • Կարմիր ձուն Զատկին կսազե:
  • Զատկե Զատիկ է, նավակատիկ է, չամչե հատիկ է:
  • Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնե Զատիկ:
  • Զատիկ ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:
  • Զատիկը թռի, մեր կովը ծնի:
  • Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
  • Զատիկն առանց ձվի չի լինի:
  • Զատկից հետո կարմիր հավկիթ:

Հանելուկներ Շարունակել կարդալ “Զատկական առածանի, ասիկներ, հանելուկներ, խաղեր”

Զատկի տոնն աշխարհում

Նյութը քաղված է ռուսալեզու կայքէջերից: Թարգմանել են  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Նոր դպրոցի»  սաները, ղեկավար` Նունե Մովսիսյան

Զատիկի խորհուրդը նույնն է բոլոր քրիստոնյաների համար: Սակայն այն տարբեր երկրներում նշում և նախապատրաստվում են յուրովի:

Եվրոպայում ճագարը Զատիկին նույն նշանակությունն ունի, ինչ Ձմեռ պապը՝Նոր տարվա տոնին: Ձվերի հետ լինում են նաև շոկոլադե կոնֆետներ՝ ձվի, ճագարի, ճուտիկի տեսքով: Հետո հաշվում են, թե ով է ավելի շատ ձու ու կոնֆետ գտել: Սա կոչվում է «egg hunt»՝ ձվերի որս: Շարունակել կարդալ “Զատկի տոնն աշխարհում”

«Բարի տարի ձեզ և բարի պատրանք» ամանորյա տոնախմբություն

image-01-01-24-05-26-7Դեկտեմբերի 21-ին Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանցիները «Բարի տարի ձեզ և բարի պատրանք» ամանորյա ուսումնական նախագծի շրջանակում ներկայացան արևմտահայերեն ընթերցումներով ու Սուրբ Ծննդյան ավետիսներով:

Ամանորյա տոնախմբության տեսաշարը՝ Էմիլյա Սարգսյանի ֆեյսբուքյան էջում:

Տեսաֆիլմը՝ Էմիլյա Սարգսյանի

«Բարի տարի ձեզ և բարի պատրանք» ամանորյա տոնախմբություն

Արևմտահայերեն ընթերցումներ

  • Զահրատ «Կաղանդի ծառ մը»
  • Կաղանդի ծառ
  • Անուշպար
  • Կաղանդի գիշեր
  • Մուշեղ Իշխան․ «Նամակ Կաղանդ Պապային»

Երգեր Շարունակել կարդալ “«Բարի տարի ձեզ և բարի պատրանք» ամանորյա տոնախմբություն”

Սեբաստացիական ցուցահանդես

received_191454774022772«Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում սովորողները նախապատրաստվել էին ամենամյա ցուցահանդես-վաճառքին: Թթուդրեքից հետո հորինել էին թթվային անձնագրեր, աքրոստիկոսներ, գովազդներ ու պատմություններ Թթվաստանի մասին: Այդ աշխատանքները հրապարակված են սովորողների անհատական բլոգներում: Ցուցադրությանն ընդառաջ սովորողները պատրաստել էին գունեղ էջանշաններ: Ցուցադրությանը սովորողներն ու ընտանեկան դպրոցները ներկայացրել էին իրենց ձեռքի աշխատանքները,  սեբաստացիական պայուսակներ, տարբեր քաղցրավենիքներ, ուտեստներ: Հանգանակության արկղիկում 44 հազար դրամ էր հավաքվել, որը փոխանցվելու է «Սեբաստացիներ» հիմնադրամին՝ դպրոցի բարեկարգման նպատակով: Շարունակել կարդալ “Սեբաստացիական ցուցահանդես”

«Մի անգամ Թթվաստանում»

d584d5abd680d5a3-d5b8d682-d5a2d5a1d5b6d5bbd5a1d680d5a5d5b2d5a5d5b6«Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում սովորողները թթուն դնելուց հետո սովորողները հորինել են պատմություն: Այդ պատմությունները հրապարակված են սովորողների անհատական բլոգներում: Շարունակել կարդալ “«Մի անգամ Թթվաստանում»”

Design a site like this with WordPress.com
Get started