«Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր»

Portrait_de_Pierre_Mekhitar_Saint_Lazare_des_Armeniens_Venise_5182840694crop«Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր»

Մասնակիցները՝ 4-րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 1-30

Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային (կրթական, ուսումնական) գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի (հրապարակային), հասկանալի (ընկալելի) դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները (մեր այլընտրանքը):

Խնդիրները

  • Անհրաժեշտ տեղեկություններ (ինֆորմացիա) հավաքելու հմտությունների ձևավորում:
  • Հարցեր մշակելու, հարցեր տալու ու հարցերին պատասխանելու հմտությունների ձևավորում:
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:
  • Տեղեկատվական բնույթի տեքստի ընթերցանության ու քննարկման կարողությունների զարգացում:
    • Հետազոտական, վերլուծական կարողությունների ձևավորում ու զարգացում:
    • Մեդիահմտությունների զարգացում (բլոգավարություն):
    • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)

Պատումներ, ուսումնասիրություններ, հարցազրույցներ, ռադիոնյութեր

Թթուդրեք

  • Թթու բառով կազմել աքրոստիկոս,
  • Կազմել թթվի, թթվային բանջարեղենների  անձնագիր:
  • Հորինել գովք, պատրաստել գովազդային տեքստ թթվի կամ բանջարեղենների մասին:
  • Հորինել պատմություն «Թթվաստանի» մասին:

Նախապատրաստվել ցուցահանդես-վաճառքին

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում պատրաստել պիտակներ թթվի տարաների համար: Դրանք են՝ գովքեր, գովազդներ, անձնագրեր:

Պատրաստել էջանշաններ:

Ընտանեկան նախագծային աշխատանքներ, որնք կարող են լինել խոհանոցային, տեխնոլոգիական:

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)

Սովորողները, օգտվելով տեղեկատվական տարբեր աղբյուրներից, ծանոթանում են Մխիթար Սեբաստացի գործչին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման պատմությանը: Ընթերցում-քննարկումներ (նաև՝ առցանց) են կազմակերպվում վերը նշված թեմաների շուրջ: Սովորողները տարբեր ուսումնասիրություներ են անցկացնում ընտանիքում, կրթահամալիրում, հարցազրույցներ են վարում, ռադիոնյութեր են պատրաստում, որտեղ ներկայացնում են ամենասեբաստացիներին, սեբաստացու այսօվա կերպարի մասին ունեցած իրենց պատկերացումները: Ծնողները, մասնագետ դասավանդողները, ավագ սեբաստացիները վարպետության դասեր են անցկացնում՝ կրտսեր դպրոցականներին փոխանցելով իրենց մասնագիտական հմտությունները: Ծնող ու սովորող մասնակցում են համերգների, ցուցահանդես-ցուցադրությունների, որտեղ ներկայացնում են իրենց աշխատանքները, ունեցած ձեռքբերումները: Ուսումնասիրության արդյունքները, իրենց պատումները, հարցազրույցները պարբերաբար հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում:

Հիմնական աշխատանքային ուղղություններն են՝

  • պատումներ, հարցազրույցներ, ստեղծագործական հնարքներով աշխատանքներ, մեդիաստեղծագործական աշխատանքներ.
  • երկրագործի օրեր՝ լավաշթխիկի, թթուդրեքի ծիսական նախագծեր.
  • բացօթյա ընթերցումներ
  • հանդիպումներ ժամանակակից գրողների հետ. մանկագիր Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ընդառաջ
  • համագործակցային նախագծեր
  • նախապատրաստություն ցուցահանդես վաճառքին:

Նախագծի ամփոփումը բլոգներում, ենթակայքում, կայքում:

Ամփոփումը՝

Պատւմներ, ձայնագրություններ

Թթուդրեք. ստեղծագործական աշխատանք

Նախապատրաստություն ու մասնակցություն սեբաստացիական ցուցահանդեսին

Սեբաստացիական ցուցահանդես

Համագործակցություն

Հանդիպում ժամանակակաից մանկագիր Արմեն Գրիգորյանի հետ

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started