Մխիթար Սեբաստացի

Portrait_de_Pierre_Mekhitar_Saint_Lazare_des_Armeniens_Venise_5182840694cropՄխիթար Սեբաստացին մեկն է այն հայ մտավորականներից, որոնց գործունեությունը դարակազմիկ նշանակություն ունեցավ: Նրա ջանքերի պտուղները հայությունը քաղում է ավելի քան 300 տարի: Մխիթար Սեբաստացին եղել է հայագետ, լեզվաբան, մանկավարժ, բառարանագիր։ Նա ծնվել է 1676 թ. փետրվարի 7-ին պատմական Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքում` վաճառական Պետրոսի ու Շահրիստանի գերդաստանում։ Ծնողները կնքել էին նրան Մանուկ անվամբ։ Կոչվելէ Սեբաստացի, որովհետև Սեբաստիա քաղաքում է ծնվել, իսկ հին սովորություն համաձայն մարդկանց կոչում էին իրենց բնակավայրի անունով: Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա: Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար, սակայն նվիրվեց վանական կյանքին և գիտական գործունեություն ծավալեց։ 

Նա սովորել է Սուրբ Նշան եկեղեցում, իսկ հետո Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1699 թվականին ձեռնադրվել է վարդապետ։ 1701 թվականին Մխիթարը Կոստանդոպոլսում հիմնեց կրոնական միաբանություն, որը գտնվում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։

 Մահացել է 1749 թվականին, ապրիլի 16-ին, 73 տարեկան հասակում, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started