Սեբաստացիական ցուցահանդես

received_191454774022772«Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում սովորողները նախապատրաստվել էին ամենամյա ցուցահանդես-վաճառքին: Թթուդրեքից հետո հորինել էին թթվային անձնագրեր, աքրոստիկոսներ, գովազդներ ու պատմություններ Թթվաստանի մասին: Այդ աշխատանքները հրապարակված են սովորողների անհատական բլոգներում: Ցուցադրությանն ընդառաջ սովորողները պատրաստել էին գունեղ էջանշաններ: Ցուցադրությանը սովորողներն ու ընտանեկան դպրոցները ներկայացրել էին իրենց ձեռքի աշխատանքները,  սեբաստացիական պայուսակներ, տարբեր քաղցրավենիքներ, ուտեստներ: Հանգանակության արկղիկում 44 հազար դրամ էր հավաքվել, որը փոխանցվելու է «Սեբաստացիներ» հիմնադրամին՝ դպրոցի բարեկարգման նպատակով:

Էլ ինչ սեբաստացիական ցուցահանդես՝ առանց երգուպարի, ընթերցումների:

Լուսանկարներ՝

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started