«Ուսումնական գարուն» նախագիծ

1681483354408Մարտի 25-ից 31-ը գարնանային արձակուրդ է: Այս ընթացքում «Ուսումնական գարուն» նախագծով ենք աշխատելու:

Մասնակիցները չորրորդ դասարանի սովորողներն ու նրանց ընտանիքներն են:

Նպատակը՝ ընտանեկան, անհատական ստեղծագործական նախագծերի իրականացում։

Խնդիրներն են՝

  • Սովորողների անհատական կրթության կազմակերպում
  • Ընթերցասիրության խթանում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:

Բովանդակային ուղղությունները՝

  1. Գարնանային ընթերցանություն: Սա շուրջտարյա ընթերցողական նախագիծ է: Սովորողները կարդում են ողջ տարվա ընթացքում: գարնանային արձակուրդի ընթացքում շարունակում են ընթերցել իրենց նախընտրած գրքերը, կամ օգտվում են առաջարկվող ցանկից:
  2. Զատկական ընթերցարանի ստեղծում: Այս նախագծի շրջանակում սովորողները ծանոթանում են Սուրբ Հարության տոնին, կատարում են լեզվական, ստեղծագործական, նկարչական տարբեր աշխատանքներ: Աշխատանքներն ամբողջական փաթեթներով հրապարակվում են:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started