Մրջյուններ

 Մրջյուններն աշխարհի ամենազարմանալի արարածներից են: Մրջյունների աշխարհում գործող հասարակական կարգը ամենից շատն է հիշեցնում մարդկային հասարակությունը: Մրջյունները ամենահին միջատներից են: Հնագետները հայտնաբերել են ավելի քան հարյուր միլիոն տարի առաջ ապրած մրջյունների քարացած մարմիններ: Մրջյունների ուղեղը՝ մարմնի հետ հարաբերության մեջ, ամենամեծն է բոլոր միջատների ուղեղներից: Նրանք կարող են բարձրացնել իրենց քաշից հարյուր անգամ ավելի ծանր բեռներ: Մրջյունները նաև երբեք չեն քնում: Նրանք ամենակեր են. ինչ ասես որ չեն բերում իրենց մրջնանոց: Որոշ մրջյուններ կարող են ջրի տակ մնալ մինչև չորս օր, իսկ երբ նրանց հանեն և տեղափոխեն չոր տեղ, որոշ ժամանակ անց նրանք կկենդանանան և իրենց կպահեն այնպես, ասես ոչինչ էլ չի պատահել: Նրանք կարող են նաև ճզմված մնալ մեկ կգ քաշով ապակիների միջև այնքան անշարժ, ասես չեն էլ շնչում: Բայց բավական է հեռացնել ծանրությունը և նրանք կրկին իրենց հրաշալի կզգան: Շարունակել կարդալ “Մրջյուններ”

Design a site like this with WordPress.com
Get started