Եղնիկները

Ցուրտ ու մութ գիշեր էր։ Մի հսկա եղևնու տակ իրար էին սեղմվել երկու եղնիկներ։ Անընդմեջ տեղացող ձյունն իր թավ սավանն էր փռում անտառի ծառերի, եղնիկների վրա։ Եղնիկները դունչ դնչի էին տվել ու պառկել կողք կողքի։

Ի՜նչ տհաճ էր սանձարձակ քամու ձայնը։ Երկու եղնիկները դողում էին անորոշ երկյուղից։ Սառնաշունչ քամին բռերով ձյուն էր լցնում խեղճերի ականջների մեջ, ոռնում էր, քաշքշում նրանց, ձյան շերտով ծածկում սառած մեջքերը։ Չարախինդ քամին էլ ավելի էր մոտեցնում գայլերի սարսափազդու ոռնոցը։

Առաջադրանքներ

1. Ո՞ր բառով է բնութագրվում քամին։ Դուրս գրիր և բաժանիր բաղադրիչների։

2. Տեքստից դուրս գրի՛ր երկուական գոյական, ածական և բայ:

3. Տեքստում ընդգծի՛ր հոդակապով երկուական բառ։

4. Դո՛ւրս գրիր բացականչական նախադասությունը։

5. Երեքից-չորս նախադասությամբ պատմության ավարտը հորինի՛ր։

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started