Ձմեռային ստեղծագործական-նախագծային ճամբար

received_874773100962037Ժամկետ՝ հունվարի 8-26
Մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ (4-5-րդ դասարանցիներ)
Նպատակը՝ սովորողների ճամբարային առօրյայի կազմակերպումը
Խնդիրները՝

  • Համագործակցություն, աշխատանք տարատարիք խմբերով.
  • Ստեղծագործական, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Ռոդարիական հնարների կիրառմամբ ստեղծագործական աշխատանքների իրականացում.
  • Մեդիահմտությունների կիրառմամբ առցանց խաղերի ստեղծում-տարածում, ռադիո, թիվի նախագծերի մշակում-իրականացում.
  • Խաղերի, մրցաշարերի կազմակերպում.
  • Մասնակցություն ստուգատեսներին:

Աշխատանքային ուղղություններ

  • Ազգագրության ստուգատես-փառատոն
  • Հանրակրթական Դիջիթեք ստուգատես
  • Բնագիտատեխնիկական ստուգատես
  • Ազգային խաղեր
  • Լեզվական խաղեր
  • Ընթերցումներ, ներկայացումներ
  • Մարզական խաղեր
  • Ճամփորդություններ
  • Ազգային խոհանոց
  • Ֆիլմադիտում, քննարկում

Կազմակերպում

Ճամբարային ջոկատն իր գործունեությունը կսկսի ջոկատի անունը որոշելով, կկազմի ջոկատի նշանաբանը, լոգոն, կմշակի աշխատանքային կանոնները: Ջոկատի ճամբարային գործունեությունը կկազմակերպվի ըստ վերը նշված աշխատանքային ուղղությունների: Ջոկատը կմասնակցի ճամփորդությունների, ստուգատեսային նախագծերի: Կիրականացվեն համագործակցային նախագծեր այլ դպրոցների, այլ ջոկատների հետ:

Ամփոփում

Ջոկատի ճամբարային գործունեությունը պարբերաբար կլուսաբանվի ճամբարականների, ջոկատավարների բլոգներում: Արդյունքում կստեղծվեն լեզվական-ստեղծագործական խաղերի փաթեթ:

Ջոկատի  գործունեությունն ըստ օրերի՝

1-ին ճամբարային շաբաթ

Ստեղծել ջոկատի անուն, մտածել նշանաբան, պատրաստել լոգո, մշակել կանոններ:

Ծանոթանալ https://learningapps.org/ ուսումնական կայքին: Խաղալ կրթահամալիրի սովորողների կողմից ստեղծված խաղերը: Ստեղծել նոր խաղեր:

Արևելյան դպրոցի ճամբարականների ստեղծած խաղերը՝

  1. Ամանորյա խաղհարցաշար։ Խաղալու համար անցնել հղումով։ Խաղը պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը։
  2. Ամանորյա խաղ։ Խաղալու համար անցնել հղումով։ Խաղը պատրաստեց Նարե Կարապետյանը։
  3. Խաղ Տիգրան Բարսեղյանի կողմից։ Խաղալու համար անցնել հղումով։
  4. Տեղադրիր բառը՝ սեղմելով համապատասխան խորանարդը։ Խաղը կազմեց Արսինե Կարապետյանը։ Խաղալու համար անցնել հղումով։
  5. Հնչյուն և տառ։ Խաղա Էրիկ Ջհանգիրյանի կազմած խաղը հնչյունի և տառի վերաբերյալ։ Խաղալու համար անցիր հղումով։
  6. Խորանարդիկներով խաղ Նարե Մաթևոսյանից։ Խաղալու համար անցնել հղումով։
  7. Խորանարդիկներով խաղեր․ հեղինակ՝ Արսինե Կարապետյան։ Խաղալու համար անցնել հղումներով։

Խաղ 1

Խաղ 2

Խաղ 3

Ուսումնական փաթեթներ

Գրել օրապատումներ:

Արդյունքում՝ Լեզվական խաղադարանի ստեղծում:

2-րդ ճամբարային շաբաթ

Հեքիաթների, առակների, առած-ասացվածքների ընթերցում, քննարկում, բեմականացում:

Ընթերցանության փաթեթ

Արդյունքում՝ Լեզվաբանական ամսաագրի, ընթերցարանի, հորինուկների փաթեթի ստեղծում:

Գրել օրապատումներ

3-րդ ճամբարային շաբաթ

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started