«Ամանոր» ուսումնական նախագիծ

IMG_20231122_103754Նախագծի տևողությունը՝ դեկտեմբերի 4-հունվարի 12-ը։

Մասնակիցներ՝ չորրորդ  դասարանների սովորողներ, ծնողներ, այլ ցանկացողներ։

Խնդիրները՝

  • Ստեղծագործական աշխատանքների իրականացում
  • Տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ նյութն ընտրելու և խմբագրելու կարողությունների զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների կիրառում
  • Անհատական և խմբային հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների կատարելագործում
  • Աշխարհաճանաչողության ընդլայնում
  • Ավանդական և ծիսական ավանդույթնների ուսումնասիրություն

Աշխատանքային ուղղությունները՝

Լեզվական-Ամանորյա առաջադրանքների ստեղծում, ֆլեշմոբերի, խաղ-վիկտորինաների կազմակերպում։

Հետազոտական-Ծիսական ավանդույթների, տոնացույցի ուսումնասիրություն, ներկայացում։

Ընթերցողական — Արևելահայերեն, արևմտահայերեն ընթերցումներ, քննարկումներ:

Առաջարկվող թեմաներ՝

  • Ամանորի և Սուրբ Ծննդյան ծեսը իմ դպրոցում
  • Ինչպե՞ս են դիմավորւմ Ամանորը իմ ընտանիքում /տոնական  նախապատրաստություններ և այլն/
  • Ամանորի տոնացույց, խորհուրդներ
  • Ազգային ծիսական խաղեր
  • Ազգային ծիսական խոհանոց
  • Ամանորյա բարեմաղթանքներ, օրհնանքներ, խորհուրդներ, կենացներ և այլն
  • Ընտանեկան ավանդական ծիսակարգ, խոհանոց
  • Ակնկալիքներ, ծրագրեր
  • Այլ…

Ստեղծագործական- Ստեղծագործական տարբեր հնարների կիրառությամբ, թեմատիկ աշխատանքների իրականացում, հրապարակում։

Ստեղծագործական աշխատանքներ

Սովորողների ստեղծագործելու, յուրովի ներկայանալու նախաձեռնությունները միշտ են խրախուսվում: Այս նախագծի արդյունում հնարավորություն կունենան կատարելու հետևյալ աշխատանքները

  • Ռոդարիական որևէ հնարի կիրառությամբ ներկայացնելու ամենից շատ դուր եկած հեքիաթը, ավանդազրույցը, պատումը
  • Ամանորյա բառերի գործածությամբ տոնական ասիկներ, շուտասելուկներ, հանելուկներ հորինել
  • Հորինել Ամանորյա որևէ հեքիաթ կամ ավանդազրույց
  • Տոնական բարեմաղթանքներ, բացիկներ, շնորհավորանքներ, գովազդներ ստեղծել
  • Ներկայացման սցենար մշակել և ներկայացնել
  • Տարեմուտի խոստովանություն /գրավոր կամ բանավոր ներկայացմամբ/

Ամանորյա ստեղծագործությունների /հեքիաթներ, պատումներ, ավանդազրույցներ /ընթերցանություն, քննարկում: 

Նախագծի ընթացքում կկազմակերպվեն միջդասարանական, ընտանեկան, դպրոցական առցանց քննարկումներ, մեդիաընթերցում-վերլուծություններ, վիկտորինաներ: Այս աշխատանքը հնարավորություն կտա կիրառել տարվա ընթացքում ձեռք բերած կարողությունները և կապահովի ընթերցողների ավելի մեծ շրջանակի ընդգրկումը:

4-րդ դասարանցիների համար նախատեսված ընթերցանության նյութեր

Լրացուցիչ ընթերցանության նյութեր սովորողների ընտրությամբ:

Առաջարկում ենք ընթերցել

Արդյունքում՝

Ստեղծված արդյունքների հրապարակում, որպես ամանորյա նվեր ընտանիքի անդամներին ու ծանոթ անծանոթներին։

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started