Գիտելիքի և դպրության օր

Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես գիտելիքի, գրի և դպրության օր: Այն նշվում է  1984 թվականից:
Սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը հին ակունքներ ունի։ 4-րդ դարում՝ 325 թվականի մայիսի 20-ին, Նիկիա քաղաքում բյուզանդական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի հրամանով գումարվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովը, որտեղ որոշում կայացվեց նոր տարին սկսել սեպտեմբերի մեկից։

Ըստ ավանդության Արիստակեսը Հայաստան է բերում Նիկիական ժողովի որոշումները և ներկայացնում Գրիգոր Լուսավորչին։ Վերջինս դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ։ Եվ քանի որ այդ ժամանակաշրջանում բոլոր դպրոցները գործում էին եկեղեցիներին կից, նոր ուսումնական տարին ևս սկսեցին նշել սեպտեմբերի մեկին:

Գիտելիքի օրը համարվում է միջազգային տոն։ Բայց ոչ բոլոր երկրներում է, որ նոր ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի մեկից։

Իսպանիայում, Իսլանդիայում ուսումնական տարվա մեկնարկի հստակ օր չկա։ Այս երկրներում ուսումնական տարին սկսվում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Գերմանիայում աշակերտները գնում են դպրոց հոկտեմբերի կեսերից, երբ վերջնականապես ավարտվում է ամառային շոգը։ Ճապոնիայում և Հնդկաստանում էլ նոր ուսումնական տարվա սկիզբը նշում են ապրիլի 1-ին և ավարտում հաջորդ տարվա մարտին։ Ավստրալիայում ուսումնական տարվա առաջին օրը փետրվարին է։

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started