«Մեր գորգերը» նախագիծ

Ազգագրության փառատոնի շրջանակում 4-րդ դասարանցիները կմասնակցեն «Մեր գորգերը» նախագծին:

Նախագծի շրջանակում ճամբարականներն ուսումնասիրելու են գորգերն ու գորգագործության պատմությունը, ծանթանալու են ազգային զարդանախշերին, այցելելու են Ժողովրդական արվեստների թանգարան, ներկայացնելու են իրենց ընտանեկան գորգերը: Համագործակցելու ենք Ջուլի Ղազարյանի հետ:

Նպատակը՝ ուսումնասիրել հայկական զարդանախշերը, գորգերը, որպեզ ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչ, տարր։ Ծանոթանալ ազգային գորգերի տիպերին, օգտագործելով գորգագործության մեջ առավել շատ հանդիպող զարդանախշերը ստեղծել սեփական օրինակը։

Խնդիրները

  • Ինքնուրույն ու խմբով աշխատելու հմտությունների զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում.
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:

Ուսումնական փաթեթները

Ճամփորդություն

Ժողովրդական արվեստների թանգարան

Արդյունքը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում, կայքում։

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started