Ընթերցարանների ստեղծումը որպես ստեղծագործական-հետազոտական աշխատանքի բաղկացուցիչ

Նախագիծը շուրջտարյա է: Մեկնարկել է փմեռային ուսումնական ճամբարի ընթացքում: Այն լինելւ է շարունակակական, սովորողների հետ տարբեր նախագծերի շրջանակում ստեղծելու ենք տարբեր թեմաներով ընթերցարաններ:

  • Տևողությունը՝ շուրջտարյա
  • Մասնակիցները՝ 4-րդ դասարանցիներ
  • Ընթերցողները՝ կրտսեր դպրոցականներ:

Նպատակը

Ստեղծել տարբեր բովանդակությամբ ընթերցարաններ, տարածել:

Խնդիրները

  • Կատարել ուսումնասիրություններ, օգտվել տարբեր տեղեկատվական աղբյուրներից:
  • Համադրել տեղեկությունները, կատարել վերլուծություններ:
  • Աշխատել ստեղծագործական հնարքներով:
  • Կիրառել մեդիատեխնոլոգիական, տեխնոլոգիական հմտւթյունները:

Կազմակերպումը

Սովորողները տարբեր թեմաների շուրջ կատարում են ուսումնասիրություններ, դուրս են բերում փաստեր: Հորինում են ու ստեղծագործում են, նկարում են: Կազմում են լեզվական հարցեր, պատասխանում են տրված հարցերին:

Թեմաները

  • Դդմային ընթերցարաններ
  • Թումանյանական ընթերցարաններ
  • Գարնանային ընթերցարաններ
  • Ռոդարաիական հնարներով
  • Այլ

Աշխատանքները կարող են հրապարակվել նաև ձայնագրությունների տեսքով:

Դդմային ընթերցարաններ

Հարցաշար

  1. Պատկերացրո՛ւ, որ հանդիպել ես մի այլմոլորակայինի: Նա չգիտի, թե ինչ է նշանակում դդում բառը: Փորձի՛ր բացատրել նրան:
  2. Համացանցից փնտրի՛ր և դուրս բեր տասը հետաքրքիր փաստ դդումի, դդումի օգտակար հատկությունների մասին:
  3. Տեղադրի՛ր լուսանկարներ, որոնք դդումը ներկայացնում են և՛ ներսից, և՛ դրսից:
  4. Դդում բառով կազմի՛ր բառակապակցություններ:
  5. Դդում, կորիզ, կեղև բառերով կազմի՛ր հնարավորինս շատ ածանցավոր ու բարդ բառեր:
  6. Դդումի մասին հորինի՛ր հանելուկ:
  7. Դդում բառով կազմի՛ր աքրոստիկոս:
  8. Գրի՛ր բառեր, որոնք

Շարունակել կարդալ “Ընթերցարանների ստեղծումը որպես ստեղծագործական-հետազոտական աշխատանքի բաղկացուցիչ”

Design a site like this with WordPress.com
Get started