Վանկ: Բաց և փակ վանկեր

Պատահում է, որ բազմավանկ բառը տողում չի տեղավորվում, և մենք նրա մի վանկը կամ վանկերի մի մասը պետք է տեղափոխենք հաջորդ տողը: Կա տողադարձի երկու հիմնական կանոն՝

  • Տողադարձի ժամանակ հաջորդ տողը տարվող մասը չպետք է սկսվի ձայնավորով:
  • Տողադարձի ժամանակ հաջորդ տողը տարվող մասը պետք է սկսվի միայն մեկ բաղաձայնով:

Թաքնված ը ունեցող բառերը տողադարձելիս ը-ն գրվում է թե՛ տողի վերջին վանկում, թե՛ հաջորդ տողն անցնող վանկում. շա-տըրվան, շատըր-վան:

Տողադարձի ժամանակ և տառը արտահայտվում է եվ տառերով. Հա-րևան, հարե-վան:

Այն վանկը, որ միայն ձայնավոր հնչյունից է կազմված, կամ որ ավարտվում է ձայնավոր հնչյունով, կոչվում է բաց: Օրինակ՝ ապակի, առու, ակամա:

Այն վանկը, որ վերջանում է բաղաձայն հնչյունով, կոչվում է փակ: Օրինակ՝ կարպետ, պատշար, թախծոտ և այլն:

Կարդա՛ սահմանումները և այդ սկզբունքով վանկատի՛ր բառերը։ Չմոռանա՛ս գունավորել ձայնավոր և բաղաձայն հնչյունները։

  • Երկու ձայնավորների միջև եղած բաղաձայնը անցնում է հաջորդ տող։

Օրինակ՝ գարուն- գա-րուն

Պահարան-

Քաղաք

Թանաք

Կարագ-

Հեծանիվ-

Ուղիղ-

Պայուսակ-

Դանակ-

Գազար-

Թանաքաման-

Վանկատի՛ր տրված բառերը և ընդգծի՛ր փակ վանկերը։

Երեխա-

Պարագա-

Հանրաքվե-

Ընձուղտ-

Աբեղա-

Մաքրել-

Բարձր-

Վարքագիծ-

Չորրորդ-

Վանկատի՛ր տրված բառերը և ընդգծի՛ր բաց վանկերը։

Հացաման-

Սիրելի-

Ձնհալ-

Կամավոր-

Կարդա՛ սահմանումը և նույն սկզբունքով վանկատի՛ր տրված բառերը։

Երկու և ավելի բաղաձայններից միայն վերջինն է անցնում հաջորդ տող։

Օրինակ՝

Ընկույզ-ըն-կույզ

Աստղիկ- Աստ-ղիկ

Կարծրանալ-կարծ-րանալ

Խնդրագիրք, իշխանություն, մկնդեղ, մրցաշար, կարգադրել, խնդրագիրք, վարդակակաչ, սառնարան, երկնասլաց։

Եթե գաղտնավանկի ը-ն բառի առաջին հնչյունն է (սպասել, զբաղվել, ստանալ, սկիզբ ) ապա այդ ը-ն կարելի է չգրել և չառանձնացնել տվյալ վանկը։

Եվ տառը տողադարձի ժամանակ բաժանվում է ե, վ տառերի, երբ դրանք պատկանում են տարբեր վանկերի։

Հևալ-

Երևույթ-

Տերևաթափ-

Հարևան-

Գրի՛ր նմանատիպ բառեր և վանկատի՛ր։

Ո՞ր շարքում տողադարձի սխալ կա։

Մա-նըր, թըխ-վածք, սպա-սել , հարեվ-ան

Պար-զամիտ, թը-ռիչք, լռութ-յուն

Անկր-կնելի, վար-դագույն, համալ-սարան, տր-տըն-ջալ

Design a site like this with WordPress.com
Get started