Մայիսի 20-24-ի անելիքներ

IMG_20240405_120644Ուսումնական նախագծերը՝

Մայիսի 20, երկուշաբթի

Մայիսի 21, երեքշաբթի

Մայրենիի ելքի ստուգատես

Աշխատանք 5. ՄեդիահմտություններԲլոգավարություն:

  1. Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։
  2. Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։
  3. Գրի՛ր, թե բլոգն ինչ բաժիններ ունի։
  4. Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենաքիչն սպասարկում, ինչո՞ւ:
  5. Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։
  6. Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։
  7. Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը:
    Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ: Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։

Մայիսի 22, չորեքշաբթի

Մայրենիի ելքի ստուգատես

Աշխատանք 6. Ինքնագնահատում:

  1. Տարվա ընթացքում ո՞ր նախագիծն ես ամենից շատ հավանել։ Նշի՛ր անվանումը և կցի՛ր հղումը։
  2. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատպավորիչ ստեղծագործության հղումը։
  3. Ի՞նչ ուսումնական նյութեր ես պատրաստել, կցի՛ր ամենից հաջողված աշխատանքների հղումերը։
  4. 10 միավորանոց համակարգով փորձի՛ր գնահատել աշխատանքդ մայրենի լեզվի դասերին։ Հիմնավորի՛ր ինքնագնահատումդ։

Մայիսի 23, հինգշաբթի

Ջ. Ռոդարի «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»

Մայրենիի ելքի ստուգատես

Աշխատանք 7.Բանավոր խոսքին և տեխնիկական հմտությունների կիրառմանն ուղղված աշխատանքներ

Քեզ հետաքրքրող թեմայի շուրջ 3-5 ր․ տևողությամբ փոքրիկ տեսանյութ պատրաստի՛ր և հրապաարակի՛ր։

Առաջարկվող թեմաներ՝

  • «Իմ նախասիրությունները»
  • «Ընթերցանությունն իմ կյանքում»,  «Ընթերցում ու առաջարկում եմ ընթերցել», «Իմ գրադարանը»
  • «Աշխարհի իմ փոքրիկ անկյունը»

Այլ թեմաներ սովորողի անհատական ընտրությամբ։

Մայիսի 24, ուրբաթ

  • Արևմտահայերեն ընթերցումներ:
  • Աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրով:
 

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started