Բարձունքի հաղթահարման նախագիծ: Մեղրաձոր. Թեժառույք

d5a5d5aaՈւսումնական ճամփորդությունները կրթական ծրագրի բաղկացուցիչներն  են: Դրանք որոշված են առարկայական ծրագրով կամ ուսումնական նախագծով (նախագծերով) և ինքնուրույն ուսումնական նախագիծ կամ ուսումնական պարապմունք են, որոնք կազմվում են ըստ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի պահանջների:

Ամսաթիվ՝ 22.09.2023 թվական

Ժամանակահատված՝ ժամը 9:30-16:00

Վայր՝ Կոտայքի մարզ, Մեղրաձոր․ Թեժառույք

Եղանակ՝ ըստ mes.am-ի

Դասարան՝ Հարավային դպրոցի 4-3, 5-3 դասարաններ

Նպատակները

  • Ճանաչողական, հայրենագիտական գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ձևավորում, զարգացում,
  • ճամփորդությանը նախապատրաստվելու կարողությունների ձևավորում, զարգացում,
  • ստեղծագործական երևակայության, բանավոր, գրավոր խոսքի զարգացում,
  • քայլք, բարձունքի հաղթահարում,
  • շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթի ձևավորում,
  • քայլարշավի, արգելքներ հաղթահարելու հմտությունների ձևավորում, զարգացում,
  • ընկերային հարաբերությունների, պատասխանատվության զգացումի ձևավորում, զարգացում,
  • համագործակցություն:

Խնդիրները

  • Գործունեության նախագծում և իրականացում քննարկման միջոցով։
  • Տեղեկությունների փնտրտուք-հավաքում համացանցի օգնությամբ։
  • Տեղեկությունները համադրելու, հրապարակելու, գործնականում կիրառելու հմտությունների զարգացում վերլուծությամբ։
  • Անհատական և թիմային աշխատանքի կարողությունների դիտարկում ճամփորդության արդյունքների վերլուծությամբ։
  • Սովորողների ֆիզիկական և մտավոր հմտությունների զարգացում քայլքով, բանավոր խոսքով, պատումներով, հարցուպատասխանով։
  • Շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, պահպանություն. միջավայրի խնամք, պահպանություն։
  • Ընկերային հարաբերությունների, պատասխանատվության ձևավորում իրար օգնելով,
  • Բարձունքի հաղթահարում՝ միասնական քայլքով։
  • Տպավորությունների մասին ներկայացում բլոգում պատումով, նկարագրությամբ, ֆոտոշարով, ձայնագրությամբ, տեսանյութով:

Ընթացք

Նախապատրաստական փուլ

  • Մեղրաձոր․ Թեժառույքի մասին տեղեկությունների հավաքագրում․ քարտեզներ, տեղեկություններ, այլ հրապարակումներ անհատական բլոգներում,
  • միասին քայլելու, խաղալու կանոնների մշակում,
  • ճամփորդական ուսապարկի իրերի ցանկի կազմում, պայուսակի պատրաստություն,
  • զրույց շրջակա միջավայրի, բուսականության, խնամքի մասին,
  • հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքների պլանավորում,
  • ուսումնական ֆիլմերի դիտում:

Մեկնում՝ Հարավային դպրոցից

Ժամանում՝ Հարավային դպրոց

Երթուղի՝ Երևան-Պտղնի-Չարենցավան-Բջնի-Հրազդան-Մեղրաձոր

Քարտեզը՝

Հեռավորություն` 72 կմ

Տևողություն՝ 1 ժամ 20 րոպե

Օրակարգը 

  • Առաջին կանգառ՝ Մեղրաձոր գյուղում
  • Երկրորդ կանգառ՝ քայլք դեպի Թեժառույք
  • Ճաշ
  • Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  • Երաժշտական դադար
  • Շրջակա միջավայրի խնամքի աշխատանքի կազմակերպում
  • Վերադարձ

Պատասխանատուներ՝ Անահիտ Հարությունյան, Աննա Գանջալյան, Աննա Թամրազյան

Ավանդապատումներ, լեգենդներ

Ճամփորդական ուղեցույց

Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

  • ախտահանիչ միջոց
  • դիմակ
  • գլխարկ
  • անձրևապաշտպան հագուստ
  • մարզական կոշիկ
  • տաք հագուստ
  • հեռադիտակ
  • խոշորացույց
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ

Ամփոփումը՝ սովորողի անհատական բլոգներում, դասարանական բլոգում, ենթակայքում։

Նախագծի աղբյուրը՝ «Իմացւմի հրճվանք» լաբորատորիայի բլոգ

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started