Ավետիք Իսահակյան «Գետակի վրա»

Գետակի վրա

Ավ. Իսահակյան

Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

  1. Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։
  2. Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։
  3. Բանաստեղծության մեջ ի՞նչ են խորհրդանշում ջրերը։
  4. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։
  5. Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։

Երազ աշխարհ, ուրախ ջրեր, լացող ուռենի։

  1. Ի՞նչ տրամադրություն փոխանցեց քեզ բանաստեղծությունը։ Տպավորությունդ ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started