Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ամփոփում ենք 2023-2024 ուստարվա առաջին ուսումնական շրջանը. սեպտեմբեր-դեկտեմբեր:

Նախագծի մասնակիցներ՝ 4-րդ դասարանցիներ

  1. Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ «մայրենի լեզու» բաժնի հղումը։

2. Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր մայրենի լեզվից քանի՞ նյութ ես հրապարակել բլոգում։

3. Գրիր սեպտեմբերից առ այսօր կատարած ամենահետաքրքիր ուսումնական նախագծի, աշխատանքի մասին, տեղադրիր նաև հղումը:

4. Մայրենի լեզվի ո՞ր ամիսների ֆլեշմոբներին ես մասնակցել։

5. Քանի՞ բառային աշխատանք ես հրապարակել բլոգումդ։ Կցի՛ր աշխատանքիդ էջերի հղումները։

6. Ի՞նչ ստեղծագործական աշխատանքներ ես կատարել այս ուսումնական շրջանի ընթացքում։ Նշի՛ր վերնագրերը և կցի՛ր հղումները։

7. Սեպտեմբերից մինչև հիմա քանի՞ գիրք ես կարդացել, թվարկիր, անպայման նշիր հեղինակի անունը։ Կցիր նաև այդ գրքերի մասին քո բլոգում գրած պատումները։

8. Առաջին ուսումնական շրջանի ընթացքում ի՞նչ բանաստեղծություններ ես սովորել, թվարկիր դրանք և ներկայացրու քեզ ամենից շատ դուր եկածները և հիմնավորիր ընտրությունդ։ Կցիր նաև այդ բանաստեղծությունների հիման վրա քո պատրաստած տեսանյութերը:

9. Նշիր քո անհատական ռադիոյի կամ թիվիի վերնագիրը: Տեղադրիր հղումները:

10. Մայրենիի առաջադրանքները կատարելիս տան անդամներից քեզ ո՞վ է օգնում և ի՞նչ հարցում։

11. Քո կարծիքով ինչպե՞ս ես աշխատել առաջին ուսումնական շրջանի ընթացքում։

  • Լավ եմ աշխատել
  • Չեմ աշխատել
  • Գերազանց եմ աշխատել
  • Ավելի լավ կարող էի աշխատել
  • Այլ պատասխան

12. Գնահատի՛ր վարքդ մայրենի լեզվի դասերին։

  • Կենտրոնացած եմ աշխատում և գրեթե միշտ լսում եմ ընկերներիս պատախանները և ուսուցչիս խոսքը։
  • Դանդաղ եմ աշխատում, բայց կարգապահ եմ և ուշադիր։
  • Դասերի ընթացքում անուշադիր եմ և ցրված։
  • Դասերի ընթացքում շատախոսում եմ, բայց հետո լրացնում եմ բացթողումներս։
  • Այլ պատասխան

13. Ծնողներիդ (մայրիկի կամ հայրիկի) կարծիքով ինչպե՞ս ես աշխատել առաջին ուսումնական շրջանի ընթացքում։

14. Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

15. Աշխատանքը բլոգում տեղադրելիս կցիր այս տարվա ընթացքում արված քո ամենահաջողված լուսանկարը, Paint-ով նկարը։

Սովորողների ամփոփումները հրապարակված են բլոգներում:

  1. Մանվել Առաքելյան
  2. Արեն Արզականցյան
  3. Թումասի Սոֆի
  4. Արայիկ Հարությունյան
  5. Վարդան Հովհաննիսյան
  6. Էրիկ Նալբանդյան
  7. Արթուր Շահվերդյան
  8. Սմբատ Սմբատյան
  9. Քուրքչիյան Լևոն
  10. Անահիտ Ավետիսյան
  11. Միլենա Դաղբաշյան
  12. Գագիկ Չատինյան
  13. Դավիթ Սահակյան
  14. Ալիսա Բաղդասարյան
  15. Հայկ Համբարձումյան
  16. Քրիսթինա Շեյթանյան
  17. Ալեքսանդրա Սչանյան
  18. Ալեն Բայրամյան
  19. Սոֆի Մկրտչյան
  20. Հենրի Սաֆարյան
  21. Անահիտ Սարգսյան
  22. Արփի Ղարաբեկյան

Հեռավար սովորողներ

  1. Միքայել Մովսեսյան
  2. Արմեն Գասպարյան

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started