«Ուսումնական ձմեռ» ընթերցողական նախագիծ

received_363273582772817Սիրելի՛ սովորող, դեկտեմբերի 25-ից հունվարի 8-ը ձմեռային արձակուրդ է: Կարդալու լավագույն ժամանակն է: Կարող ես ընտրել առաջարկվող ցանկից կամ կարդալ քո նախընտրությամբ:

Ընթերցելուց հետո բլոգումդ պատմի՛ր կարդացածիդ մասին: Հարցաշարը կարող է քեզ օգնել: Չմոռանաս պատումդ, տեսանյութդ կամ ռադիոնյութդ հրապարակելիս բլոգումդ նշել «Մայրենի լեզու» բաժնում:

Պատումդ կարող ես ուղարկել իմ էլեկտրոնային փոստին՝ anahit.harutyunyan@mskh.am:

Հարցեր, որոնց կարող ես անդրադառնալ գիրքը կարդալուց հետո՝

    • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
    • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
    • Գրքից դուրս գրիր մեկ էջի սահմանում քեզ դուր եկած հատվածը, հիմնավորի՛ր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:
    • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:
    • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Գրականության ցանկ

Ջաննի Ռոդարի

Աստրիդ Լինդգրեն

Էրիխ Ռասպե

Մարկ Տվեն

Վախթանգ Անանյան

Սերո Խանզանդյան

Ջեմս Գրինվուդ

Ռոալդ Դալի

«Մաթիլդա» վեպ

Վեպի տարբեր թվականների էկրանավորումներ

Առաջադրանք հեռավար սովորողների համար

Ամանորյա ընթերցարան

Ընթերցիր Ամանորի մասին հետաքրքիր տեղեկություններ ու պատմիր, թե ձեր երկրում ինչպես են նշում Ամանորը:

Կարող ես օգտվել նաև ֆիլմադարանից:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started